Նախագծի մասին

a3 (1)«Ինդիգո» մանկական ակումբը «ՓիԷս» փրոդաքշնի հետ համատեղ կազմակերպում է «Կոալա»` հղի կանանց և մանուկների առաջին փառատոնը, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 18-19-ին, ժամը՝ 10:00-20:00, ՀՀ նկարիչների միության շենքում (Երևան, Աբովյան 16):

Փառատոնի նպատակն է աջակցել ապագա մայրիկներին և երիտասարդ ծնողներին գտնել առաջնային հարցերի լուծումներ ընտանիքի պլանավորման, երեխայի ծննդի և դաստիարակության վերաբերյալ:

Փառատոնի թիրախային խումբ են հանդիսանում հղի կանայք, երիտասարդ ամուսնական զույգերը, նորաթուխ ծնողները, ապագա մայրիկներն և հայրիկները, երեխաները, ոլորտի մասնագետները և բոլոր հետաքրքրվող անձինք:

Փառատոնի ընթացքում կազմակերպություններն ու անհատները ցուցահանդես-վաճառքի կներկայացնեն երեխաների և հղի կանանց համար նախատեսված ապրանքներ և ծառայություններ, որի շնորհիվ վերջիններիս կյանքը դառնում է առավել հարմարավետ և անվտանգ:

Ծնողներին կընձեռնվի բացառիկ հնարավություն ստանալ խորհրդատվություն մանկաբարձության/մանկաբուժության, սննդաբանության, ատամնաբուժության, հոգեբանության և այլ բնագավառների առաջատար մասնագետներից, մասնակցել նորածնի առաջնային խնամքի, հիգիենայի պահպանման վերաբերյալ և հղիների յոգայի վարպետության դասի, լսել պորտալարի միջոցով ցողունային բջիջների պահպանման, ճիշտ սնվելու և կերակրելու, երեխայի դաստիարակման նրբությունների, խոսքի զարգացման և այլ կարևոր թեմաների մասին: Ընտանիքի բոլոր անդամները կարող են մասնակցել ամբողջ օրվա ընթացքում անցկացվող մրցույթների, ֆոտոսեսիաների, վարպետության դասերի և կատարել շահավետ գնումներ տեղում: